Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի գալա- համերգին

     Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ Պետերբուրգի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգի «Կապելլա» համերգասրահում կազմակերպված գալա-համերգին: Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետը, դուդուկահար Նորայր Քալաշյանը և «Հովեր» երգչախումբը:

         Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,«Երևանյան էսքիզներ» խորագրով գալա-համերգի շրջանակում հնչել են ջազային հայտնի կատարումներ, այդ թվում նաև` հայկական ջազի մոտիվներով: «Հովեր» երգչախումբն էլ հանդես է եկել Կոմիտասից մինչև մերօրյա հեղինակների խմբերգային կատարումներով:

          Հնչած բոլոր կատարումներն արժանացել են հանդիսատեսի բուռն ընդունելությանն ու ջերմ գնահատանքին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին