Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Սեպտեմբերին Հայաստանում և Արցախում նախատեսված են բազմաթիվ փառատոններ

   Սեպտեմբերին նախատեսված են բազմաթիվ փառատոններ, միջոցառումներ, քանի որ ամիսը  հագեցած է զբոսաշրջիկներով: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն «Արենի փառատոն»հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանըներկայացրեց մոտակա ժամանակում սպասվելիք փառատոնները:

     «Փորձում ենք յուրաքանչյուր ամիս կազմակերպել այնպիսի փառատոններ, որոնց շնորհիվ զբոսաշրջիկներն առնչվեն ժողովրդի կենցաղի, ուտեստի, երաժշտության հետ:Մայիսին Սարյան փողոցում անցկացված «Գինու օրերը» լայն արձագանք ունեցավ, և որոշեցինք դարձյալ կազմակերպել նմանատիպ փողոցային փառատոններ»,-ասաց Նունե Մանուկյանը:

     Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սեպտեմբերի 16-ին նախաձեռնել են Yerevan music night միջոցառումը: Այն տեղի կունենա Թումանյան-Աբովյան խաչմերուկում: Երեկոյան ելույթ կունենա արտերկրից ժամանած ճանաչված աստղ:

    «Նույն օրը Արցախում կանցկացվի Գինու փառատոնը: Այս տարի ավելի շատ գինեգործներ ներկայացված կլինեն Հայաստանից: Իսկ սեպտեմբերի 30-ին Արենի փառատոնի հիմնադրամի նախաձեռնությամբ Խաչիկ գյուղում տեղի կունենա արդեն ավանդական դարձած Գաթայի փառատոնը»,-ասաց Մանուկյանն ու հավելեց, որ այն օգնում է սահմանամերձ գյուղին՝ դառնալու ճանաչելի: Նախորդ տարի գյուղացիները մեծ գոհունակություն են հայտնել փառատոնի արդյունքից:

      Իսկ «Արենի» գինու փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 7-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին