Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում պահվող անձանց սնունդ տրամադրելու ոլորտում խախտումներ չի արձանագրել

   

     ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության, Շիրակի մարզի և Սյունիքի մարզի դատախազությունների  կողմից  ստուգվել էքրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բավարար սնունդ տրամադրելու ոլորտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

     «Նկատի ունենալով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի որոշմամբ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի միջին չափաբաժնի չափորոշիչներում կատարված փոփոխություններից հետո դատապարտյալներին որակյալ և անհրաժեշտ չափաքանակի սննդով չապահովելու հնարավորության վերաբերյալ վերջին շրջանում ԶԼՄ-ներում երբեմն արտահայտվող մտահոգությունները՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության, Շիրակի մարզի և Սյունիքի մարզի դատախազությունների կողմից ստուգվելէ ՀՀ ԱՆ  «Վարդաշեն», ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», ՀՀ ԱՆ «Սևան», ՀՀ ԱՆ «Արթիկ» և ՀՀ ԱՆ «Գորիս»,  քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բավարար սնունդ տրամադրելու ոլորտը»,- ասաց Աբրահամյանը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ ստուգվել է նշված քրեակատարողական հիմնարկների սննդի պահեստներում առկա ննդամթերքը,  պահվող  անձանց տրամադրվող  սննդի  օրական  միջին  չափաբաժինները,  ինչպես  նաև  դրանց  հետ կապված հիմնարկներում պահվող անձանց շրջանում անցկացվել է հարցում:

     «Իրականացված ստուգումների արդյունքում դատապարտյալներին բավարար սնունդ տրամադրելու ոլորտում խախտումներ չեն արձանագրվել: Ավելին,  հարցումների  արձանագրություններում  դատապարտյալները  հայտնել են, որ օգտվում ենքրեակատարողական հիմնարկներում տրամադրվող սննդից, որի որակն իրենց բավարարում է»,- ասել է Աբրահամյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին