Աշխատանքային այցելությամբ Տալլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Եվրոպական միությունում նախագահող Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերին։Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:!
Հանդիպմանը քննարկվեցին հայ-էստոնական օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։