Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Ընտանիքում աշխատող անձ ունենալը չի նշանակում զրկվել նպաստից. Արտեմ Ասատրյան

       Անապահովության գնահատման համակարգում կան բազմաթիվ չափորոշիչներ և գործոններ, որոնցով  գնահատվում է անապահովության մակարդակը:

     «Արմենպրես»ի հաղորդմամբ` սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց  ՀՀ  աշխատանքի  և  սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

    «Ապահովության համակարգը համապատասխան չափորոշիչներով գնահատում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության մակարդակը: Դրա վրա բազմաթիվ ցուցանիշներ և գործոններ են ազդեցություն ունենում, նաև, բնականաբար, եկամուտ ունենալը կամ չունենալը: Եկամուտների հետ կապված՝ կարողանում ենք ճշտել, ինչքան եկամուտ կա տվյալ ընտանիքում, իսկ եթե ընտանիքում կա բացակա անդամ, մնում է ճշգրտել նրա  բացակայության հանգամանքը, որը պետք է հաշվի առնվի անապահովության գնահատումը իրականացնելիս»,- ասաց Ասատրյանը:

        Նախարարի խոսքով` այս մեթոդաբանությամբ փորձ է արվում լուծել հիմնարար խնդիրը, որը նաև արծարծում են հասարակության լայն շերտերը, այն է` պետք է բարձրացնել անապահովության գնահատման համակարգի հասցեականությունը, և լինի այնպես, որ այն ընտանիքները, որոնք ապահով են, չօգտվեն նպաստից, իսկ անապահովները` օգտվեն:

     «Այսօր համակարգում նպաստ ստացողների թվում են նաև աշխատող անձ ունեցող ընտանիքները: Այսինքն` աշխատավարձ ստանալը չի նշանակում զրկվել նպաստից: Աշխատավարձը գործոններից մեկն է, որը ազդեցություն է ունենում անապահովության միավորի վրա»,- ասաց Ասատրյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին