Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Երևանի և Սանկտ Պետերբուրգի մշակութային համագործակցությունը կշարունակի ամրապնդվել ու ընդլայնվել

      Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում երկու քաղաքների մշակութային քաղաքականության պատասխանատուների մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում: Կողմերը մասնավորապես անդրադարձել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին` միևնույն ժամանակ ընդգծելով այն ուղղությունները, որոնք ևս կարևոր դերակատարում կարող են ունենալ երկու քաղաքների մշակութային կյանքի աշխուժացման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն առանձնակի կարևորել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի մշակութային օջախների միջև համագործակցության ծրագրերի ընդլայնումը, համատեղ միջոցառումների կամզակերպումն ու տաղանդաշատ սաների փոխայցելությունների կազմակերպումը: Պետերբուրգյան գործընկերներին ներկայացնելով նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախներում իրականացվող ծրագրերը` Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ վերջին տարիներին հետևողական աշխատանքներ են տարվում համայնքային ենթակայության մշակութային օջախների շենքային պայմանների բարելավման ու երաժշտական նոր գործիքների ձեռքբերման ուղղությամբ՝ ընդգծելով, որ մշակույթի ոլորտը շարունակելու է մնալ Երևանի քաղաքապետարանի հատուկ հոգածության ներքո:

    Սանկտ Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտեի նախագահ Կոնստանտին Սուխենկոն իր հերթին կարևորել է երկուստեք կապերի ամրապնդումն ու ընդլայնումը՝ նկատելով, որ Սանկտ Պետերբուրգում Երևանի և Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի բարձր մակարդակով անցկացումը, որոնց շրջանակում մեծ դերակատարում է վերապահված մշակութային բաղադրիչին, երկու քաղաքների մշակութային սերտ համագործակցության ամենախոսուն վկայությունն է: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին