Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին անմխիթար վիճակում է հայտնվել

    Դիարբեքիրի՝ վերջին տարիներին վերանորոգված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին այդ տարածքում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների արդյունքում թալանվել ու վնասվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում Armenian Weekly-ին տրամադրված լուսանկարները, որոնք արվել են գաղտնի կերպով:

     2017 թվականի հուլիսին արված նկարներում երևում է, թե ինչ անմխիթար վիճակում է հայտնվել եկեղեցին, որ մեծ դժվարությամբ իրականացված վերանորոգման աշխատանքներից հետո 2012 թվականին վերաբացել էր դռները հավատացյալների առաջ:

     Հայտնի չէ, թե ովքեր են եկեղեցին հասցրել այդ վիճակին: Այն թաղամասում, որտեղ գտնվում է Սուրբ Կիրակոսը, երկար ժամանակ մարտեր են ընթացել թուրք ուժայինների ու քրդերի միջև:

    Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվել էր վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի էր ունեցել նաև առաջին պսակադրությունը:

   Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավիրել էին այն:

       Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի    4-ին են կրկին ղողանջել 97 տարի անց:

      2015 թվականից այն թաղամասում, որտեղ գտնվում է եկեղեցին, վերսկսվել էին բախումները թուրքերի ու քրդերի միջև:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին