Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է

     Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը հաջորդ շաբաթ կհաստատվի  կառավարությունում եւ կմեկնարկի վարկերի տրամադրման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ասաց, որ նախկինում վարկերը տրամադրվում էին մինչեւ 3 միլոն դրամի սահմաններում, գյուղացիական տնտեսություններն էլ դրանք ստանում էին 8 տոկոսով:

     «Հիմա մենք տոկոսադրույքը իջեցրել ենք: Գյուղացիները վարկերը կստանան  5 տոկոսով, իսկ սոցիալական աջակցություն ստացող, սահմանամերձ համայքների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կկազմի 3 տոկոս»,-ասաց նա:

   Մակարյանը նշեց, որ վարկերի տրամադրման համար պարտադիր նախապայման է լինելու մինչեւ վարկի տրամադրումը ուսուցումն ու հավաստագրումը:«Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում կարճաժամկետ դասընթացներ կանցկացվեն»,-ասաց նա:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին