Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Գյուղական համայնքներում փառատոնների անցկացումը ապակենտրոնացնում է զբոսաշրջությունը

     Պետական աջակցությամբ կազմակերպվող փառատոնները հիմնականում անցկացվում են Հայաստանի մարզերում: Այն քաղաքականություն է, որն ուղղված է զբոսաշրջության ապակենտրոնացմանը հանրապետության մարզերում: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը:

     «Մարզերում փառատոնների անցկացումը մշակված քաղաքականություն է, որն ուղղված է զբոսաշրջությունը հանրապետության մարզերում ապակենտրոնացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը: Այն նաև նպաստում է  ընդունող և շրջակա համայնքներում տեղական ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը»,-ասաց Ապրեսյանը:

     Նրա խոսքով՝ համայնքներում իրականացվող փառատոններն օգնում են թե տեղական, թե համաշխարհային շուկային դրանց պատշաճ ներկայացմանն ու խթանմանը: Փառատոններն էապես նպաստում են շատ խնդիրների լուծմանը:

  «Կա քաղաքականություն՝ պետական աջակցություն ցուցաբերել տեղական նման նախաձեռնություններին»,-նշեց Ապրեսյանն ու հավելեց՝ Հայաստանյան փառատոնները զբոսաշրջային արդյունք են: Դրանք նաև հարթակ են զբոսաշրջության այլ ձևերի կազմակերպման ու ներկայացման համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին