Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Բրազիլիայի դեսպանն անհրաժեշտ է համարում հայկական եւ բրազիլական զբոսաշրջային գործակալությունների համագործակցությունը

     Բրազիլիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է. այն արդեն հասել է 1000-ի, սակայն ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն  ցուցանիշը գոհացուցիչ չի համարում:

     «Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիներին բրազիլական 2 երկու խոշոր հեռուստատեսություններ իրենց թղթակիցներին էին ուղարկել Հայաստան: Նրանք գեղեցիկ փաստավավերագրական ֆիլմեր էին պատրաստել Հայաստանի մասին՝ ներկայացնելով պատմությունը, հարուստ մշակույթը, եւ այս տեսանկյունից Բրազիլիայում Հայաստանին մասին իրազեկվածությունը բավականին աճեց: Քանի որ տարիների մեծ փորձ ունեմ  տուրիզմի, տնտեսության ոլորտներում, պետք է նշեմ, որ մեծ աշխատանք կա անելու: Հայաստանի զբոսաշրջային գործակալությունները պետք է ավելի բարձրացնեն իրենց ներկայացվածության մակարդակը Բրազիլիայում, մասնակցեն հատուկ այս ոլորտում մասնագիտացված  տոնավաճառների: Նախկինում մասնակցության մեկ դեպք եղել է, բայց սա բավարար չէ, պետք  է որպես խումբ աշխատել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:   

   Դեսպանն անհրաժեշտ է համարում հայկական եւ բրազիլական զբոսաշրջային գործակալությունների համագործակցությունը:

     «Տեղյակ եմ, որ բրազիլական գործակալությունները մեծ թվով տուրիստներ են ուղարկում այս տարածաշրջան՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան, սակայն  նրանք չեն լինում Հայաստանում եւ Վրաստանում:  Ինչու չանել, եթե կարելի է համոզել, որ այդքան ճանապարհ կտրելու դեպքում կարող են նաեւ այցելել Հայաստան: 2013 թվականին 200 հազար բրազիլացի զբոսաշրջիկ է այցելել  Թուրքիա:  Մի առիթ եւս. ինչպես գիտենք, հաջորդ տարի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է անցկացվելու Ռուսաստանում, ուր այցելելու են մեծաթիվ բրազիլացիներ, ու պատկերացրեք՝ ինչքան մոտ են նրանք լինելու Հայաստանին: Ինչու չգտնվի մեկը, ով նրանց կբերի Հայաստան»,-եզրափակեց դեսպանը:   

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին