Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Բրազիլացի ներդրողներն ավելի են հետաքրքրվում հայկական շուկայով. դեսպան

      ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն Հայաստանի կողմից ցանկանում է տեսնել էլ ավելի մեծ ջանքեր  հայ-բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում: Նրա խոսքով՝ հայ ներկայացուցիչները պետք է մասնակցեն Բրազիլիայում պարբերաբար կազմակերպվող առեւտրային տոնավաճառներին՝ ավելի ընդգրկուն կերպով Հայաստանը բրազիլացիներին ներկայացնելու համար:

    «Իհարկե, երբ բրազիլացի ներդրողներին տեղյակ է պահվում, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որը ներկայացնում է 200 մլն սպառողների, տեղյակ են, որ  այն շուտով պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, ունի  առեւտրային սերտ համագործակցություն ԵՄ հետ, նրանք ավելի են հետաքրքրվում:   Դեսպանությունը մշտապես նրանց տեղյակ է պահում այս հնարավորությունների մասին եւ  շարունակում է դա անել, սակայն միայն դեսպանությունը չէ, որ պետք է դա անի»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

  Նրա խոսքով՝ հայկական ընկերությունները պետք է ավելի շահագրգռված ու ներգրավված լինեն այդ հարաբերությունների զարգացման հարցում, քանի որ Բրազիլիան ներկայացնում է բավականին մեծ շուկա:

     «Սան Պաուլոյում ապրում է շուրջ 40 հազար տեղի հայ, ովքեր նաեւ երկրի տնտեսական  կյանքում են ներգրավված: Նրանց մշտապես ասում, խնդրում եմ հնարավորինս շատ հայերի փոխանակում կազմակերպել, որպեսզի հայկական շուկայի տրամադրած հնարավորությունները ավելի լավ ներկայացվեն»,-ասաց Բրազիլիայի դեսպանը:   

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին