Վրաստանի Նատախտարի շրջանում սեպտեմբերի 7-ին վթարի ենթարկված հայկական ավտոբուսը ապօրինաբար է ուղեւորներ տեղափոխել:
«Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի կապի եւտեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլիխոսնակ Անահիտ Առաքելյանն ասաց, որ տվյալ ավտոբուսի վարորդը դեռ օգոստոսի 18-ին տուգանվել էր 450.000 դրամով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար: «Ավտոբուսը պատկանում է ֆիզիկական անձի: Նա տուգանվել է ուղեւորներ նստեցնելու պահին»,-ասաց նա:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վթարի պատճառ է դարձել «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոմեքենան, որի վարորդն ու ուղևորները զոհվել են: Ավտոբուսի ուղեւորներից 11-ը դիմել են բժշկական օգնության: