Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Վահան Մարտիրոսյանը քաղաքացիներին հորդորում է օգտվել կանոնավոր ուղևորափոխադրումներից

   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած վթարին: «Ըստ նախնական տեղեկությունների, մեղավոր է եղել Վրաստանում գտնվող վարորդը, ոչ հայկական ավտոբուսինը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը՝ ավելացնելով, որ վթարված ավտոբուսն իրականացրել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում։ «Դեռ օգոստոսին տույժ էր կիրառվել այդ ընկերության նկատմամբ, բայց դրանից հետո շարունակվել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը: Փորձը ցույց է տալիս, որ վերջին բոլոր վթարները տեղի են ունենում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հետևանքով», – նշեց Վ. Մարտիրոսյանը:

 Նախարարը հորդորեց բոլոր քաղաքացիներին՝ օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից՝ օրենքի դաշտում: «Պետք է շարժվել ավտոկայանից, տոմսերը գնել ավտոկայանից, որովհետև այնտեղ ստուգվում են մեքենաները, կանոնավոր ուղևորափոխադրողն ունենում է երկու-երեք վարորդ, որոնք ժամանակ առ ժամանակ փոխվում են», – նկատեց Վահան Մարտիրոսյանը։

 
 
 
 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին