Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Ջաջուռ գյուղի մոտ 5-6 հա խոտածածկ տարածք է այրվում

     Ջաջուռ գյուղի հարակից խոտածածկ տարածքում սեպտեմբերի 7-ին հրդեհ է բռնկվել: Այն արդեն ընդգրկել է 5-6 հա տարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր ՎրեԺ Գաբրիելյանն ասաց, որ ամեն ինչ արվում է, որ հրդեհը մոտակա բնակավայրերին չհասնի: «Տեղում 3 մարտական հաշվարկ է աշխատում` 33 փրկարարով,  40 զինծառայող»,-ասաց Գաբրիելյանը, հավելելով, որ սեպտեմբերի 7-ին 14 խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել: Սեպտեմբերի 6-ին դրանց թիվը 28-ն էր: «Ջերմային նման բարձր ֆոնի պայմաններում մենք վերջին ժամանակներս նման քանակությամբ խոտածածկ տարածքների այրվելու վերաբերյալ ահազանգեր չէինք ստացել: Բոլոր ահազանգերին էլ ընթացք է տրվել, եւ ամեն ինչ արվել է հրդեհաշիջման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար»,-ասաց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին