ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի և օգտակար հանածոների պաշարների գործակալությունները Կառավարության որոշմամբ կմիավորվեն: Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը նշեց, որ այս երկու հաստատությունները միատեսակ գործառույթներ են իրականացնում (առաջինը հետախուզման և արդյունահանման թույլտվություն է տալիս, երկրորդը վարում է օգտակար հանածոների պաշարների հաշվառումը): «Գործակալությունների միավորումը պայմանավորված է օպտիմալացմամբ: Գործառույթների և բիզնես գործընթացների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս գործակալությունների գործունեությունը մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է և կարող է իրականացվել մեկ առանձնացված ստորաբաժանման կողմից»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը: