Ուրբաթ, 06. 06. 2025

spot_img

Վրաստանում վթարի ենթարկված հայկական ավտոբուսը ապօրինաբար է ուղեւորափոխադրում իրականացրել

Վրաստանի Նատախտարի շրջանում սեպտեմբերի 7-ին վթարի ենթարկված հայկական ավտոբուսը ապօրինաբար է ուղեւորներ տեղափոխել:

«Արմենպրես»ի հետ զրույցում  ՀՀ տրանսպորտի կապի եւտեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլիխոսնակ Անահիտ Առաքելյանն ասաց, որ տվյալ ավտոբուսի վարորդը դեռ օգոստոսի 18-ին տուգանվել էր 450.000 դրամով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար: «Ավտոբուսը պատկանում է ֆիզիկական անձի: Նա տուգանվել է ուղեւորներ նստեցնելու պահին»,-ասաց նա:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վթարի պատճառ է դարձել «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոմեքենան, որի վարորդն ու ուղևորները զոհվել են: Ավտոբուսի ուղեւորներից 11-ը դիմել են բժշկական օգնության:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին