Չորեքշաբթի, 04. 06. 2025

spot_img

Վարչապետը հանձնարարեց գույքագրել ՀՀ քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր անհրապույր շինությունները

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտներին՝ ընդգծելով, որ տարբեր բնակավայրերում, հատկապես, խոշոր քաղաքների քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ, տարիներ շարունակ շինարարություն չսկսված հողամասեր:

«Այս օբյեկտների անհրապույր տեսքից ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, զբոսաշրջության համար ավելի գրավիչ միջավայր ձևավորելու համար հանձնարարում եմ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ու մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին համատեղ մեկամսյա ժամկետում գույքագրել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներում, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա ՀՀ քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողամասային տարածքները», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը: Նա հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարություն առաջարկներ ներկայացնել այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ` գործող օրենսդրությանը համապատասխան:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին