Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Սանկտ Պետերբուրգում բացվել է «Իմ Երևան» խորագրով ցուցահանդես

     Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում անցկացվող Երևանի օրերի շրջանակում «Իմ Երևան» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Սանկտ Պետերբուրգի կիրառական արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են պետերբուրգյան նկարիչներ Օլգա Վեսելովայի, Կոնստանտին Կոնստանտինովի, Լևոն Բեյբությանի աշխատանքները, որոնք հայացք են՝ ուղղված Հայաստանի ու քաղաքամայր Երևանի ինքնատիպ ճարտարապետությանը, քաղաքային ու գյուղական կյանքի առանձնահատկություններին, ինչպես նաև յուրովի ծանոթացնում են երկրի բնակչության հետ:

       Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Սանկտ Պետերբուրգի կիրառական արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 7-26-ը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին