Ուրբաթ, 06. 02. 2026

spot_img

Հայաստանում խեցգետնի չափաքանակները նվազել են. վարչապետը հանձնարարեց շտապ միջոցներ ձեռնարկել

 Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ջրային ավազաններում՝ հատկապես Սևանա լճում, էականորեն նվազել են խեցգետնի չափաքանակները: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգման, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ:

«Ելնելով վերոնշյալից՝ Բնապահպանության նախարարին հանձնարարում եմ բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքերը։ 2-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, հատկապես անդրադառնալով չափաքանակների որոշման հիմքերի և ջրային ավազանը կառավարող, որսի իրավունք ունեցող անձի հստակ պարտավորությունների սահմանմանը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:  

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի համար թույլատրվող որսագործիքների, հատկապես ձկնորսական ցանցերի նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջների և գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու վերաբերյալ առաջարկություններ։

Միաժամանակ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարվեց ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ, պարբերաբար ներկայացնելով տեղեկատվություն բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ:

«Ռեսուրսն իրականում նվազել է, չափաքանակները նույնպես և այդ ոլորտը, որը համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամային վիճակում է»,- ասաց ՀՀ վարչապետը և դիմելով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ նշեց, որ պետք է շատ շտապ միջոցներ ձեռնարկել:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին