ՀՀ կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց «Քեյր Գրուպ» ՍՊԸ-ի ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: ՀՀտնտեսական զարգացման և ներդրումների նախարար ՍուրենԿարայանը նշեց, որ ընկերության նպատակն է զբաղվել բամբակի, բամբակյա պարագաների և խոնավ անձեռոցիկների արտադրությամբ: «Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 720 մլն դրամի ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, որն էլ իր հերթին լինելու է փուլերով: Այժմ ընկերությունը առաջին փուլով նախատեսում է ներմուծել սարքավորումներ շուրջ 170 մլն դրամի չափով»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ, ասաց նա: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ, միջին աշխատավարձն այստեղ կկազմի. 2018 թթ. 120 հազ. դրամ, 2019 թթ. 140 հազ. դրամ և 2020 թթ. 160 հազ. դրամ: