Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Կառավարությունը հաստատեց հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը

      ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը նշեց, որ հայեցակարգը ենթադրում է առողջ ապրելակերպի տեսլականի զարգացումը քաղաքացիների համար:

    «Հայեցակարգի նպատակն է ՀՀ-ում հաշմանդամային սպորտի զարգացման, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման և տարածման, տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությանն ինտեգրվելու գործընթացի խթանումը և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ղազարյանը:

  Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումները կնպաստեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության ապահովմանը բոլոր մակարդակներում անցկացվող մարզական միջոցառումներին, մարզական և առողջարարական գործունեության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվելու հնարավորություն ունենալուն, հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և առողջարարական վայրերի մատչելիության ապահովմանը: 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին