Կիրակի, 08. 06. 2025

spot_img

«Ինֆորմատիկա» առարկայում փոփոխություններ են արվել. նախագիծը քննարկման փուլում է

      «Ինֆորմատիկա» առարկայի վերաբերյալ գրվել է նոր կրթակարգ, և նախագիծը դրվել է քննարկման։ 
      «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի   Ինֆորմատիկայի ևտեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ ՌուզաննաՍտեփանյանը։ 
     «Ինֆորմատիկա» առարկայի հետ կապված մեծ փոփոխություններ են արված։ Դասագրքի անվանումն է փոխվել՝ «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ»։ Սովորողների պատրաստվածությանը ներկայացվող որակական պահանջների և հանրակրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջների մեջ նույնպես շատ փոփոխություններ են կատարվել։ Ես ինքս 15 տարի դասավանդել եմ դպրոցում և շատ լավ տեղյակ եմ, թե ինչն է հետաքրքրում երեխաներին։ Հենց դրանից ելնելով կրթական համակարգում մեծ փոփոխություններ ենք արել»,- ընդգծեց Ռուզաննա Ստեփանյանը։ 
     Ներկայացնելով ծրագրում կատարված փոփոխությունների նորությունները՝ նա նկատեց, որ ներառվել են ամպային տեխնոլոգիաները, որոնցով երեխաները այսօր շատ հետաքրքրված են։ Սա հնարավորություն է տալիս նաև հեռահար ուսուցում իրականացնել։ 
     «Ներառել ենք web երեք գործիք, ինչպես նաև smart  տեխնոլոգիաների ծրագրերը, որոնք երեխաները մեծ հաճույքով սովորում են և նախագծեր են կազմում։ Կրթակարգի մեջ դարի շունչն ենք փորձել մտցնել։ Մենք ներառել ենք նաև, թե ինչպես կարող է երեխան տարբերակել որևէ տեղեկության փնտրելու ժամանակ կարևորն անկարևորից, առաջնայինը երկրորդականից»,- նշեց Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչը։ 
     Կրթակարգը դեռ քննարկման փուլում է, հնարավոր է, որ մինչև տարեվերջ այն հաստատվի։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին