Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը միացման ձևով վերակազմակերպվում են:
Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է գիտահետազոտական ինստիտուտի ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ: «Այս երկու հաստատությունների գործունեության առարկան և նպատակը գլխավորապես համընկնում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Ըստ նախարարի, արդյունքում կտնտեսվի 30 մլն դրամ: