Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական ձեռագրերի ցուցահանդես

   Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել «Աշխարհը էջերում» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Ռուսաստանի ազգային գրադարանի ձեռագրերի բաժնում բացված ցուցահանդեսին ներկայացվել են հայերեն լեզվով ձեռագիր գրքեր և փաստաթղթեր, որոնք գրադարանում են պահվում 1805թ.-ից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Ներկայացնելով ցուցանմուշները՝ պատասխանատուները նշել են, որ 13-19-րդ դարերի փաստաթղթերը Էջմիածնի, Կիլիկյան կաթողիկոսությունների և Երուսաղեմի պատրիարքության հավաքածուներից են: Նաև նշվել է, որ Ռուսաստանի Դաշնության պետական արխիվներում այսօր պահպանվում են շուրջ 2000 հայկական ձեռագրեր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին