Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Մարտունի քաղաքում մեկնարկում է «Ոսկեփորիկ» գեղագիտական կենտրոնի ուսումնական եռամյա ծրագիրը

    Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը գործելու է «Ոսկեփորիկ» գեղագիտական զարգացման կենտրոնի կրթական եռամյա ծրագիրը, որտեղ գեղագիտական կրթություն ստանալու հնարավորություն կունենան 3-15 տարեկան երեխաներ: 
   Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լիլիթ Գեւորգյանը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի եւ «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի հիմնադիր Էկա Հորստկայի միջեւ: Ինչպես ներկայացրեց կենտրոնի տնօրենը, ծրագիրը կրթական է, սակայն՝ ավանդական նորմերից դուրս: Այն չի լինելու կրտսեր դպրոց, այլ զարգացնելու է երեխայի ընդհանուր գեղագիտական մտածելակերպը, փոքրիկին տալու է հնարավորություն՝ ճանաչելու նաեւ սեփական բնօրրանի մշակութային իրողությունները: Ծրագիրն ուղղված է տարիքային տարբեր խմբերի երեխաների ընդհանուր գեղագիտական դաստիարակությանը:  
   «Կենտրոնն առաջարկելու է տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված 3 ուսումնական տարվա հեղինակային ծրագիր, որը ներառում է երաժշտության, կերպարվեստի, թատրոնի, կինոյի, լրագրության, ազգագրության, առողջ ապրելակերպի եւ բնապահպանության ընդհանրական ծրագրեր»,- ներկայացրեց Լիլիթ Գեւորգյանը: 
Գեղագիտության դասերը վարելու է մանկավարժ, օպերային երգչուհի Անի Ադիլխանյանը:

Խոսրով Խլղաթյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին