Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Երեխան մեդալը ստացել է իր առաջադիմության համար. Լևոն Մկրտչյանն անդրադարձավ Հրազդանի քաղապետի որդուն պարգևատրելուն

       ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ Հրազդանի քաղաքապետի որդուն՝ Ռազմիկ Դանիելյանին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրմանը, ով հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել 58-ամյա քաղաքացուն:

     Լևոն Մկրտչյանը նշեց, որ երեխան մեդալը ստացել է իր ցուցաբերած գիտելիքների համար՝ անկախ նրանից՝ նա պաշտոնյայի որդի է, թե ոչ։ Նախարարը կոչ արեց առանձնացնել վրաերթի թեման մեդալ ստանալու թեմայից։

     «Երեխան այդ մեդալը ստացել է իր առաջադիմության համար, որևէ պաշտոնյանի երեխա իրավունք չունի՞ մեդալ ստանալ: Եթե այդպես է, եկեք կարգը գրենք: Պաշտոնյաների երեխաները նույն ձև երեխաներ են, ինչպես բոլոր երեխաները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մկրտչյանը:

   Հարցին, թե քաղաքապետի որդուն պարգևատրելու գործում անպատժելիության մեսիջ չկա՞ր, նախարարը պատասխանեց. «Իսկ եթե պատժեինք ու երեխային զրկեինք մեդալից, շատ ավելի մեծ հարված չէի՞նք հասցնի մեր հասարակությանը: Մարդը կատարում է քրեական բնույթի խնդիր և դու նրան պատժվում ես այլ դաշտում՝ իր ուսումնառության դաշտում»,– նկատեց Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ ընդունում է այն սխալները, որ անչափահասը գործել է:

       Անդրադառնալով ազատազրկման վայրում գտնվող երեխաներին՝ Մկրտչյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատում է Արդարադատության նախարարի հետ։ «Չի կարելի երկու խնդիրները կապել, հանցանք է կատարել, պատժված է, բայց դա չի նշանակում, որ նրա մարդկային՝ այդ թվում սովորելու իրավունքը, հաջողությունը արձանագրելու իրավունքը, սպորտում հաջողություն գրանցելու իրավունքը պետք է անտեսել»,-ասաց նա։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին