Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Հայկական արտադրության կոշիկները հաստատվել են ռուսական շուկայում. 300 միլիոն դրամի արտահանման պատվեր՝ մեկ ցուցահանդեսից

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի արտադրության 8 ընկերություն միասնական տաղավարով սեպտեմբերի 5-8-ը Հայաստանը ներկայացնում են մոսկովյան «MosShoes-2017» միջազգային ցուցահանդեսին: Մարտին տեղի ունեցած ցուցահանդեսի արդյունքում հայկական ընկերություններն ավելի քան 300 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«MosShoes»-ը կոշիկի և կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, անցկացվում է տարեկան չորս անգամ, ունենում է մոտ 10-12 հազար այցելու՝ հիմնականում մեծածախ գնորդներ, մասնագետներ և դիստրիբյուտորներ։ Էքսպոյի ընթացքում հիմնադրամի մասնագետները հայկական արտադրողներին օգնում են գործընկերներ գտնել, հանդիպումներ ունենալ պոտենցիալ գնորդների ու պատվիրատուների հետ։

«Հիմնադրամը լավագույնս է ներկայացնում Հայաստանը և երկրի մրցունակ արտադրանքը միջազգային տարբեր հարթակներում։ Նաև ստեղծում է պայմաններ, որպեսզի էքսպոյի մասնակից բոլոր ընկերությունները հանդիպումներ ունենան միջագային գնորդների ու մատակարարների հետ։ Հուսով եմ, հայկական արտադրողները հնարավորությունն առավելագույնս կօգտագործեն և արտահանման նոր պայմանագրեր կկնքեն»,- նշել է ՀԶՀ Մարքեթինգի խմբի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Հովհաննիսյանը։

Հայկական «Զեննի», «Բաբիննի», «Քեյ ընդ քեյ Շուզ», «Սիմար», «Արմա Լեդեր» ընկերություններին և Արսեն Բադիկյան, Կարեն Թարվերդյան, Տիգրան Սիմոնյան անհատ ձեռներեցներին 73-րդ «MosShoes»-ին մասնակցության աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի կառավարության՝ արտահանման խթանման քաղաքականության շրջանակում, հայկական արտադրանքի ճանաչելիության խթանման նպատակով։

«MosShoes-2017»-ին մասնակցում են մոտ 30 երկրներից ավելի քան 500 առաջատար կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող կազմակերպություններ, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր ներկայացնող:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին