Ուրբաթ, 06. 06. 2025

spot_img

Եվրամիությունը մեծ ներդրումներ է կատարելու հայաստանյան կրթական ոլորտում

Եվրամիությունը պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել հայաստանյան կրթական ոլորտում: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնի բացմանը նվիրված ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք ունենք բազմամիլիոնանոց երկու մեծ ծրագիր, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել Հայաստանում:  Ես հիմա չեմ կարող հայտարարել կոնկրետ այն ծրագրերը, որոնք նախատեսված են, բայց ես կարող եմ ասել, որ բավականին աշխատանք ենք կատարել եւ շուտով կկարողանանք բաց եւ հրապարակավ խոսել այս մասին»,– հայտարարեց Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ համագործակցությունը Հայաստանի կրթական հատվածի, երիտասարդների բարձր մակարդակն ապահովելու համար շատ կարեւոր է:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ գիտակցում է բոլոր հնարավոր ռիսկերը՝ նկատի ունենալով դրամաշնորհների յուրացման նախորդ դեպքերը: «Հուսով եմ, որ բոլոր նոր զարգացումները, վերջերս մշակված օրենսդրությունը, որը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, նոր հաստատության ստեղծումը, ինչպես նաեւ այլ միջոցառումները, որոնց մենք աջակցում ենք, կօգնեն մեզ նվազագույնի հասցնել ռիսկերը: Մենք պատշաճ ուշադրություն ենք դարձնում նման խնդիրներին: Դուք գիտեք ինձ, գիտեք՝ ինչքան ժամանակ եմ ես նվիրում իմ գործողություններում աջակցելու կոռուպցիայի դեմ ձեր պայքարին, եւ ես հավատում եմ, որ կրթությունն այն ոլորտն է, որտեղ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի»,-եզրափակեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին