Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Ջորկաեֆ կրտսերը կանդամագրվի Հայաստանի երիտասարդական հավաքականին

Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդին` Օհան Ջորկաեֆը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:  «Հետևել ենք Օհան Ջորկաեֆի խաղերին: Լավ տպավորություն է թողել մեզ վրա և առաջիկայում, եթե փաստաթղթերի հարցերը լուծվեն, կդառնա մեր հավաքականի անդամ»,-ասաց Ոսկանյանը:

Ջորկաեֆ կրտսերը հանդես  է գալիս «Նանտ»-ի երկրորդ թիմում, որը խաղում է Ֆրանսիայի առաջնության 3-րդ դիվիզիոնում: Օհան Ջորկաեֆը ծնվել է 1997 թվականին: Հանդես է եկել «Էվիան» և «Մոնպելյե» ակումբների երկրորդ թիմերում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին