Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

ՃՏՊ-ների թիվը կնվազի վարորդական իրավունքների վաճառքի վերացման դեպքում. Տիգրան Հովհաննիսյան

 Հայաստանը վթարների և դրանց պատճառով զոհերի քանակով 1 մլն բնակչության հաշվով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը։ 
«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿնախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ 
«Կարող եմ ասել, որ Հայաստանում երթևեկության մշակույթ գոյություն չունի, որովհետև անընդհատ ավտովթարներ են լինում, վրաերթներ։ 2013-2016 թվականներին մոտ 5000 ավտովթար է եղել, որոնց 10 տոկոսը՝ մահվան ելքով, ինչն, իրոք, խայտառակ ցուցանիշ է։ 2016 թվականին թվերը մի փոքր պակասել էին»,– նշեց Հովհաննիսյանը։ 
«Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահի խոսքով՝ քանի դեռ վարորդական վկայականները վաճառվում են, ՃՏՊ-ները չեն նվազի։ 
«Ճանապարհային ոստիկանությունից ինձ դեռ չեն տրամադրել ճանապարհատրանսպորտային պատահարների, ավտովթարներից զոհերի թիվը, որովհետև այն դեռ ամբողջական չէ։ Այնտեղից ասացին նաև, որ այդ թիվը կհրապարակվի տարեվերջին»,– ընդգծեց Տիգրան Հովհաննիսյանը։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին