Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Երիտասարդներն ավելի համակարգված տեղեկատվություն կստանան ԵՄ ծրագրերի մասին. Գյումրիում կբացվի Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնը

 Հայաստանում այսուհետ կգործի Եվրամիության Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնը, որը ավելի համակարգված աջակցություն կցուցաբերի երիտասարդներին եւ երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին  Էրազմուս+ կրթական ծրագրի հնարավորություններին ծանոթանալու հարցում:

Erasmus+ Youth. տեղեկատվական կենտրոնների ցանցը ստեղծվել է 2017 թվականին եւ մրցութային կարգով կենտրոնի աշխատանքների համակարգումը փոխանցում է Արեւելյան գործընկերության 6 անդամ պետություններից մեկում գործող կազմակերպությանը, այս դեպքում՝ Գյումրիում գործող Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին:

Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը նշեց, որ պատիվ ու պատասխանատվություն է իրականացնել կենտրոնի համակարգման աշխատանքները:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին  ասաց, որ ուրախ է կենտրոնի բացման կապակցությամբ եւ հավատում է, որ Հայաստանի երիտասարդությունը այսուհետ ավելի մեծ ներգրավվածություն կունենա Էրազմուս+ ծրագրերին:

«Եվրամիությունը ծախսում է միլիոնավոր  եվրոներ, որպեսզի  ամբողջ աշխարհի եւ մասնավորապես հարեւան երկրների երիտասարդները  հասանելիություն ունենան այս ծրագրերին եւ կարողանան օգտվել եվրոպական կրթական միջավայրից, մասնակցել  դասընթացներին,  ծանոթանալ միմյանց մշակույթին, հարստացնել  գիտելիքները, մի շարք մարդկանց հանդիպել եւ  ի վերջո  կառուցել շատ կարեւոր ցանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Պյոտր Սվիտալսկին հավելեց, որ գոհ չէ երիտասարդների մասնակցության վիճակագրությունից, քանի որ կարծում է՝ ավելի մեծ թվով երիտասարդներ պետք է ներգրավվեն այս ծրագրերում:

«Հայաստանում կրթությունը բարձր արժեք է, եւ այստեղ լավ կրթության հսկայական պահանջարկ կա»,-ասաց նա:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության  վարչության պետ Թամարա Թորոսյանը նույնպես կարեւորեց կենտրոնի բացումը՝ ընդգծելով, որ  այս շատ օգտակար է լինելու երիտասարդների համար:

«Նախարարությունը ողջունում է կենտրոնի բացումը հատկապես այն առումով, որ թիրախային խումբը հենց երիտասարդներն են, երիտասարդական հասարակական կազմակերպությունները:   Այսպես կարելի է ապահովել ավելի մեծ մասնակցային գործընթաց: Հուսամ՝ կենտրոնն իր առաքելությունը պատվով կիրականացնի եւ ավելի շատ երիտասարդներ կկարողանան օգտվել նման հնարավորություններից»,-նշեց Թամարա Թորոսյանը:

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրային համակարգող Լանա Կառվոլան իր հերթին շեշտեց, որ այսուհետ կենտրոնի միջոցով անհատները, ՀԿ-ները, լրատվամիջոցները ավելի համակարգված կերպով կկարողանան  ուղղել իրենց հարցերն ու քննարկել զանազան գաղափարներ:  

Կենտրոնի առջեւ դրված նպատակներն ու խնդիրներն են տրամադրել տեղեկատվություն եւ խորհրդատվություն երիտասարդներին, պետական եւ հասարակական կազմակերպութուններին ծրագրի շրջանակում ընձեռվող հնարավորությունների մասին, ամրապնդել ակտիվ կազմակերպությունների միջեւ համագործակցությունը, ներգրավել նորերին, զարգացնել կազմակերպությունների կարողությունները ծրագրում որակ ապահովող գործընկերներ դառնալու համար, իրազեկել երիտասարդներին՝ հատկապես սակավ հնարավորություններ ունեցող, ծրագրի հնարավորություների մասին եւ այլն:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին