Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Եվրոպայում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան դատ Ադրբեջանի նկատմամբ. Շավարշ Քոչարյան

 ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության շուրջ ստեղծված սկանդալը, հարուցված քրեական գործը, ինչպես նաև Ադրբեջանի շահերի համար եվրոպացի պատգամավորներից ոմանց կաշառվելու հանգամանքը ապտակ էր Եվրոպային: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով օրերս բրիտանական մամուլում հրապարակված՝ ալիևյան կլանի կողմից տարբեր երկրների պատգամավորներին գումաներ վճարելու համար բացված շուրջ 3 մլրդ դոլարանոց հաշվի շուրջ առաջացած սկանդալին՝ Քոչարյանն ընդգծեց, որ պատահական չէ այն, որ այս իրադարձությունների կոնտեքստում Ադրբեջանի պատասխանը մեկն է՝ իբրև թե հայերն են արել, ինչ պատահում է՝ մեղավորը հայերն են:

«Ասում են, որ Ալիևի ընտանիքը դրա հետ կապ չունի, բայց չեն հերքում, որ այդ բոլորը տեղի է ունեցել: Սա իրենց պաշտոնական պատասխանն է: Այսինքն՝ ստացվում է, որ այդ երկրում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, առանց իրենց իմացության երեք միլիարդ գումար է դուրս հանվել»,- հավելեց փոխարտգործնախարարը:

Իրավիճակից օգտվելու՝ Հայաստանի հնաավորությունների մասին հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց. «Ճիշտ հասկանանք: Մեկը նստած է դատարանում, դատում են, դու էլ ասում ես՝ ինչ քայլեր կարող ես ձեռնարկել: Իրականում սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նկատմամբ դատ՝ փոխաբերական, ոչ թե իրավական առումով: Այն, ինչ հիմա կատարվում է ամբողջ Եվրոպայով, խոսում է այն մասին, որ մարդկանց համբերության բաժակը լցվել է: Մարդիկ թույլ են, նույնիսկ եվրոպական պատգամավորներ, Եվրոպայի սրտից այդ գայթակղությանը չեն դիմանում: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ դրանք այն պատգամավորներն են, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է, նրանք ընտրվելու հնարավորություն չունեն»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին