Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Ադրբեջանը գնալով կտրվում է միջազգային խաղի կանոններից բոլոր ոլորտներում. Շավարշ Քոչարյան

Սահմանում կատարվող դեպքերի վերաբերյալ  հայտարարությունները պետք է լինեն հասցեական, և դրանք պետք է ոչ թե միջնորդներն անեն, այլ համապատասխան հետաքննող հանձնաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով Չինարի գյուղում  տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ Քոչարյանը նշեց, որ դա տեղավորվում է այն տրամաբանության մեջ, համաձայն որի միջնորդները միշտ փորձում են անհասցե հայտարարություններ անել:

«Այն հետաքննության մեխանիզմը, որ առաջարկվում էր, հենց դրան էր ուղղված, որ հայտարարությունները պետք է լինեն հասցեական և այն պետք է  ոչ թե միջնորդները անեն, այլ համապատասխան հետաքննող հանձնաժողովը: Այդ տեսակետից պատահական չէ, որ Ադրբեջանը խոչընդոտում է այդ մեխանիզմի ձևավորմանը, չնայած որ այդ պարտավորությունները ստանձնել է Սանկտ Պետերբուրգում և Վիենայում»,– ասաց Քոչարյանը:

ԱԳ նախարարի տեղակալի խոսքով` Ադրբեջանը անընդհատ չարաշահում է միջնորդների հավասարակշիռ մոտեցումը, ավելին՝ վրդովվում է, երբ իրենք դուրս են գալիս այդ հավասարակշռությունից:

Հարցին, թե Ադրբեջանի համար դա առիթ չի՞ լինի շարունակելու սանձարձակ գործողությունները, Քոչարյանը պատասխանեց.

«Բնական է, եթե հայտարարությունները  անհասցե են` դա առաջին հերթին խրախուսում է Ադրբեջանին՝ դիմել նման քայլերի: Մյուս կողմից՝ Ադրբեջանը դա էլ անում է, բայց տեսնում ենք, որ գնալով այդ երկիրը կտրվում է միջազգային խաղի կանոններից բոլոր ոլորտներում: Դա մեր համար կարևոր է, սակայն, մյուս  կողմից, Հայաստանը դրանից ելնելով չէ, որ պետք է իրեն ապահով զգա, որովհետև առաջին հերթին մենք պետք է ապավինենք սեփական ուժերին»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին