Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Միհրան Հարությունյանը ուժերը կչափի խառը մենամարտերում

 Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ուժերը կչափի խառը մենամարտերում (MMA):

«Արմենպրես» հաղորդմամբ` այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում Ռիզվան Մագոմեդովի գրառումն է տարածել Հարությունյանը: «Կցանկանայի կիսվել հետաքրքիր նորությամբ: Բոլորին հայտնի հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը մարզական նոր ճանապարհ է սկսում: Կասկածներ չունեմ, որ նա մեծ բարձրունքների կհասնի այս մարզաձևում: Մենք արդեն համագործակցության պայմանավորվածություն ունենք և ջանք չենք խնայի բարձր նպատակների հասնելու համար»,- «Ինստագրամ»-ի իր էջում կիսվել է Ռիզվան Մագոմեդովը: Ի պատասխան երկրպագուների հարցերին՝ Միհրանն «Ինստագրամ»-ում փաստել է, որ չի հեռանում ըմբշամարտից և մասնակցելու է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերին:

Միհրան Հարությունյանը Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո երկու անգամ վիրահատության է ենթարկվել Գերմանիայում և Լեհաստանում:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին