Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Կքննարկվի Իրանում գտնվող հայկական զանգի փոխադրման հարցը

ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է Իրանում գտնվող հայկական զանգի փոխադրման հարցը քննարկել իրանական կողմի հետ: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

«Իրանում գտնվող հայկական զանգի փոխադրման հարցը ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է քննարկել իրանական կողմի հետ՝ միջազգային իրավական նորմերին և ընդունված ընթացակարգերին համապատասխան հարցին լուծում տալու նպատակով»,-ասաց փոխնախարարը: 

Նրա խոսքով՝ ներկայում ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ նախաձեռնված գործընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով: Գործընկեր կազմակերպությունների հետ բանակցությունների ավարտից հետո միայն ՀՀ մշակույթի նախարարությունը հստակեցումներ կանի:

Փոխնախարարի խոսքով՝ նախկինում հայկական մշակութային արժեքը Հայաստան վերադարձնելու դեպք ևս եղել է:

«2011-ին Հայաստանի ազգային պատկերասրահին է հանձնվել Հ. Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը, որը 21 տարի առաջ առևանգվել էր Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի ընկերությունից»,-եզրափակեց Արև Սամուելյանը:

Իրանական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն, որ Վանի հայկական եկեղեցիներից մեկին  պատկանող հնագույն զանգը, որն անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի հյուսիս-արևմուտքում, վերադարձվելու է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն: 

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ զանգը 1377 թվականի հուլիսի 7-ին տրվել է Վանի Սբ Մարիամ եկեղեցուն, պատերազմների ժամանակ անհայտ պատճառներով հասել է Իրան և մինչ օրս գտնվում է Ուրմիայի պատմության թանգարանում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին