Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Ալեքս Դեմիրճյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Բելգիայում անցկացվող աշխարհահռչակ ավտոմրցարշավում

Լիբանանահայ վարորդ Ալեքս Դեմիրճյանը գրավել է երրորդ պատվավոր հորիզոնականը Բելգիայում անցկացվող աշխարհահռչակ Total 24 Hours of Spa 24-ժամյա ավտոմրցարշավում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:

Ավտոմրցարշավին մասնակցող 64 ավտոմեքենաներից եզրագծին են հասել միայն 35-ը: Total 24 Hours of Spa-ն հայտնի է, որպես ամբողջ աշխարհում ամենաբարդ ավտոարշավներից մեկը՝ հաշվի առնելով 24 ժամ վարելու հանգամանքն ու տարածաշրջանի եղանակային պայմանները:  

Դեմիրճյանը ավտոմրցարշավը համարել է կարևոր հնարավորություն՝ ներկայացնելու հայկական ու լիբանանյան համայնքները: Նրա կողմից վարած Ferrari 488 GT3 ավտոմեքենայի վրա եղել են Հայաստանի դրոշի գույները՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, ինչպես նաև Լիբանանի դրոշը: «Հիանալի զգացում է եզրագիծը հատել Հայաստանի ու Լիբանանի դրոշներով»,- նշել է ավտոմրցարշավորդը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին