Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Արմեն Աշոտյանը ԵԺԿ քաղաքական համաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի իշխող էլիտայի կոռուպցիոն սկանդալի մասին

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին, որը հրապարակել է Եվրոպական պարբերականների կոնսորցիումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:

«ԵԺԿ Քաղաքական համաժողովի ընթացքում ելույթիս մի մասը նվիրեցի Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին, որի կիզակետում նաև որոշ եվրոպական քաղաքական շրջանակներ են: Հատուկ ընդգծեցի, որ այդ գումարները ծախսվել են ոչ միայն Ադրբեջանին վերաբերող ժողովրդավարական խնդիրների քողարկման համար, այլև հակահայկական գործողությունների և Հայաստանի դեմ քաղաքական ճնշումների նպատակով:

Եվրոպական կուսակցությունները պարտավոր են աջակցել և հետամուտ լինել ժողովրդավարությանը` եվրոպական ինստիտուտները վտանգող և վարկաբեկող այս աննախադեպ սկանդալը ամբողջությամբ հետաքննելու, բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու համար»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Եվրոպական պարբերականների կոնսորցիումի հրապարակել է հետաքննության տվյալները, համաձայն որոնց Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին