Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Կոլումբիայում գերեվարված ՀՀ և ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյանը սպանվել է

Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման կողմից 2016 թվականի նոյեմբերի գերեվարված Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը վեց ամիս առաջ՝ 2017 թվականի ապրիլին սպանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Euronews-ը:

Խմբավորման առաջնորդը հայտնել է, որ Ոսկանյանը սպանվել է փախուստի փորձ ձեռնարկելու ժամանակ: ՀՀ քաղաքացին այդ ժամանակ վերցրել է նռնակը և պայթեցրել այն՝ վիրավորելով խմբավորման հինգ անդամի: Այդ ժամանակ «Ազգային ազատագրման բանակ»ի անդամները կրակել են նրա վրա ու սպանել նրան:

Huffington Post-ը գրում է, որ ապստամբ խմբավորման ղեկը նշել է, թե Ոսկանյանի մարմնի հանձնման հարցով բանակցությունները են ընթանալու:

Ուշագրավ է, որ այս տեղեկությունից հետո լրատվամիջոցները հայտնում են, որ վտանգված են խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները «Ազգային ազատագրման բանակ»-ի և Կոլումբիայի կառավարության միջև:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, թե Արսեն Ոսկանյանը Կոլումբիա է մեկնել ռուսական անձնագրով և միանգամից ուղևորվել է ջունգլիներ, որտեղ ամեն կոլումբիացի չէ, որ համարձակվում է գնալ, քանի որ այդ վայրերում շատ են թունավոր օձերը և վայրի գիշատիչները: Այդ վայրերում գրեթե ճանապարհներ չկան, դրանք քիչ բնակեցված տարածքներ են, որտեղ արդեն 50 տարի վերահսկողություն են սահմանել Կոլումբիայի ապստամբների բանակի մարտիկները: Ջունգլիներում, ինչպես պարզ է դարձել, Ոսկանյանը բռնել է թունավոր գորտերի: Հավանաբար, նա ցանկացել է դրանք անօրինական ճանապարհով Եվրոպա տանել, որտեղ այդ գորտերը կարելի է վաճառել բարձր գներով: Սակայն արդյունքում թունավոր գորտերի «որսորդը» ինքն է ծուղակն ընկել: Նրան գերեվարել են պարտիզանական ջոկատի մարտիկները:

2017 թվականի ապրիլին տարածվել էր տեղեկություն այն մասին, թե Ոսկանյանին հաջովել է փախչել Կոլումբիայի ապստամբ խմբավորումից:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին