Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Երևանում մանկապարտեզ ընդունվելու համար հերթեր են գոյացել. կրթության փորձագետ

Երեխաների մոտ ուսման նկատմամբ հետարքրքություն առաջացնելու համար պետք է շեշտը դնել նախակրթարանների, այլ ոչ թե ավագ դպոցի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Մեր երկրում 0-3 տարեկան երեխաների միայն 30 տոկոսն է մանկապարտեզ հաճախում, իսկ 3-6 տարեկանների` 51 տոկոսը, ինչը բավարար արդյունք չէ։ Պատճառն այն է, որ տարիներ առաջ մանկապարտեզներ փակվեցին, շենքերը վաճառվեցին, իսկ հետո, երբ պետական ու անվճար դարձան, բոլորը ցանկություն հայտնեցին, որ իրենց երեխան մանկապարտեզ հաճախի: Հիմա էլ հերթեր են գոյացել, քանի որ մանկապարտեզների թիվը շատ քիչ է»,– ասաց փորձագետը:

Խաչատրյանի պնդմամբ՝ այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է դարձել, քան` համալսարան:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն էլ իր հերթին ասաց, որ Երևանում գործող պետական մանկապարտեզների հետ կապված դժգորհություններ կան:

«Մարդիկ իրենց երեխաներին հերթագրում են ու տարիներ շարունակ սպասում, երբեմն՝ այնքան երկար, որ երեխան արդեն դպրոց գնալու տարիքին է հասնում: Նախակրթական տարիքը սկսվում է 0-3 տարեկանից, բայց այսօր մեր մանկապարտեզները սկսում են երեխաներին հերթագրել 3 տարեկանից»,- ընդգծեց Բախշյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին