Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Գրաբարի դպրոցական շտեմարանի շնորհանդեսին

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել Գրաբարի դպրոցական շտեմարանի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են  գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը: Պատասխանատուների խոսքով Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում տպագրված շտեմարանը նշանակալի ազդեցություն կունենա դպրոցներում գրաբարի ուսուցման և տարածման գործընթացի վրա, կօգնի ուսուցիչներին մեթոդական կողմնորոշման հարցում:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարկ է նշել, որ Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագիրն իրականացվում է 2014թ.-ից՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել գրաբարի նկատմամբ հետաքրքրությունը՝ աշակերտների շրջանում խրախուսելով գրաբարի ուսուցումը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին