Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով փրկարարներին և շնորհավորելով նրանց տոնի առթիվ` Հանրապետության Նախագահը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության, ինչպես նաև Հայաստանի տարածքում հրդեհների մարման աշխատանքներում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պետական պարգևներ է հանձնել արտակարգ իրավիճակների նախարարության և հրդեհաշիջման աշխատանքներին առավելագույնս մասնակցություն ունեցած մի խումբ անձանց:

Պարգևատրման արարողությունից հետո տեղի է ունեցել հանդիսավոր քայլերթ: Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Հանրապետության Նախագահի, տոնական միջոցառմանը մասնակցող ՀՀ ԱԱԽ անդամների, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարների, տոնին հրավիրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ ԱԻՆ տարածքում բացվել և օծվել է փրկարարներին նվիրված խաչքար-հուշարձանը: Այն նվիրված է մարտական գործողությունների և ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված փրկարարներին:

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև հիմնովին վերանորոգված ԱԻՆ երրորդ մասնաշենքի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և շենքում տեղակայված ծառայությունների գործունեությանը: Նորաբաց մասնաշենքում գործում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, պետական ռեզերվների գործակալությունը, աղետների բժշկության կենտրոնն ու պոլիկլինիկան, ինչպես նաև հոգեբանական ծառայությունը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին