Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Հայաստանը պաշտոնապես չի հաստատել մասնակցությունը Վրաստանում անցկացվող զորավարժություններին. ՊՆ փոխնախարար

Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած հերթական զորավարժություններին: Մասնակցությունն ընդամենը պլանավորել էր: Ամենատարբեր գործոններով պայմանավորված պլանավորման որոշակի վերնայումներ են եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը չի մասնակցել զորավարժություններին:

« ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հաստատել Հայաստանի մասնակցությունը: Մենք չենք ունեցել մասնակցության պաշտոնական համաձայնություն: Ցանկացած գործողության մեջ միշտ հնարավոր են վերանայումներ ՝ կախված իրավիճակից, զինված ուժերի առջև դրված խնդիրների առաջնահերթությունից»,-ասաց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի մասնակցությամբ պայմանավորված՝ չմասնակցելու գործոնը բացառված է: Այն սովորական աշխատանքային գործընթաց է: Որևէ քաղաքական դրդապատճառ չկա:  Մասնակցությանը խոչընդոտող ոչ մի հանգամանք չի եղել:

«ՆԱՏՕ-ն եղել է և կշարունակի մնալ մեր գործընկերը: Միաժամանակ, մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք, և մեր անվտանգության ամենագլխավոր հովանոցը տեսնում ենք ՀԱՊԿ-ում»,– հավելեց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ որևէ արտառոց բան չկա, սկզբունքային կամ առանցքային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Պլանավորման որոշակի վերանայում բոլորն էլ կատարում են:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին