Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունը կնշանակի Արցախի մասամբ ճանաչում

 Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունը կնշանակի Արցախի մասամբ ճանաչում: Պետք է ամեն ինչ անել, որ առանձին քաղաքներ ճանաչեն Արցախի զանազան քաղաքների հայկական պատկանելիությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Այսօր պատերազմի մարտահրավերի առաջ ենք կանգնած: Եվ պարտավոր ենք նախաձեռնություններ ունենալ: Դրանով մի կողմից կչեզոքացնենք հակառակորդի մարտահրավերները, մյուս կողմից կճնշենք նրան: Այս առումով հայ քաղաքական միտքը պետք է նոր գաղափարներ առաջարկի: Մենք ունենք նոր տակտիկական որոշումներ: ՀՅԴ-ն նոր քայլեր է ձեռնարկում, որպեսզի Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցություն իրականացվի»,-ասաց Մարգարյանը:

Նրա կարծիքով՝ քաղաքների համագործակցությունը նշանակում է Արցախի մասամբ ճանաչում: Դա ունի նաև քարոզչական կարևորություն:

«Մասնավորապես, պետք է ճիգ թափել, որ այն քաղաքները, որտեղ հայություն կա, ճանաչեն Արցախի զանազան քաղաքների հայկական պատկանելիությունը: Համագործակցության առումով դժվարություններ չեն լինի, քանի որ ամբողջ պետության որոշումը անհրաժեշտ չէ: Քաղաքը կարող է ինքնուրույն որոշում կայացնել»,-ասաց Մարգարյանն ու հավելեց, որ այն Արցախի հարցի շուրջ կստեղծի միջազգային դրական կարծիք:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին