Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Հակառակորդի թիկունքը մինչ 15 կմ խորությամբ դիտարկելը թույլ է տալիս շատ ավելի վաղ գնահատել գործողությունները

Հակառակորդի թիկունքը մինչ 15 կմ խորությամբ տեսնելն այսօր հնարավորություն է  տալիս հայկական կողմին ամենաքիչը 1-2 օր առաջ գնահատել հակառակորդի գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

«Այսօր բոլոր հենակետերում, որտեղ անհրաժեշտ է դիտարկումներ իրականացնել, մենք կարողանում ենք հակառակորդի թիկունքը տեսնել մինչ 15 կմ խորությամբ: Ի տարբերություն ապրիլյան գործողությունների՝ այն հնարավորություն է տալու ամենաքիչը 1-2 օր առաջ գնահատել հակառակորդի գործողությունները: Ավելի խոր դիտարկումներ իրականացվում են այլ եղանակով, որը  հնարավորություն է տալիս ռազմավարական հարթության վրա գնահատելու հակառակորդի գործողությունները»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ շարունակվելու են ՀՀ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Զինված ուժերը համալրվելու են մասնագիտական բարձր կարողություններով օժտված զինծառայողներով:

«ՀՀ զինված ուժերում մարտական գործողությունների վարման ձևերի և եղանակների կատարելագործման արդյունքում մարտավարությունը և օպերատիվ արվեստը բարձրացնելու են մեր զորքերի շարժունակությունը: Բարելավելու է ուժերի կազմը և կառուցվածքը, բարձրացվելու է ապակենտրոնացված մարտական գործողություններ վարելու կարողությունը; Հաշվի են առնելու թռչող սարքերի, հեռահար խոցման միջոցների և այլ ոլորտներում զարգացումները, որը հանգեցնելու է որակական գերազանցության, անհավասարակշռության չեզոքացման»,-ասաց Զաքարյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին