Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Դանիայի ԱԳ նախարարի հետ

Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը սեպտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Սամուելսենը վերջինիս հաջողություն մաղթեց երկու երկրների միջև հարաբերություններն առավել սերտացնելուն ուղղված նրա կարևոր առաքելության մեջ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների խորացման ուղիների շուրջ, ինչպիսիք են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, գործարար շրջանակների միջև կապերի խրախուսումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, մշակութային փոխանակումների զարգացումը և այլն։ Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան – Եվրոպական միություն փոխգործակցությանը:

Հանդիպման ընքացքում դեսպան Արզումանյանը Դանիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին