Երեքշաբթի, 10. 06. 2025

spot_img

ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հաստատակամություն առկա է. Արմեն Աշոտյան

Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու հաստատակամություն առկա է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ 

«Նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցի վերաբերյալ բազեականների հետ հանդիպմանը ամբողջական պատասխան է տվել և ես ավելացնելու բան չունեմ։ Կվերահաստատեմ նրա խոսքը, որ ՀՀ-ի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու հաստատակամություն կա։ Երբ Բրյուսելում համաձայնության եկան համաձայնագրի շուրջ, այդ օրվանից հայտնվեցին մտահոգություններ, որ այն կարող է չեղարկվել։ Այս տեսակետը շարունակվում է, որովհետև որքան հերքվում է՝ այնքան ավելի շատ է քննարկում։ Սա խոսում է այն մասին, որ արտաքին ուժերի ազդեցություն կա»,- ասաց Աշոտյանը։ 

Դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության  հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ազդարարել էին Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին