Երեքշաբթի, 10. 06. 2025

spot_img

Թուրքիայի փոխվարչապետ Բոզդաղը դեմ է արտահայտվել իրաքյան քրդերի հանրաքվեին

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը կրկին շեշտել է, որ Թուրքիան դեմ է Իրաքի քրդերի սեպտեմբերի 25-ի անկախության  հանրաքվեին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Բոզդաղը ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիայի վերաբերմունքը քրդերի անկախության հարցում շատ հստակ է:

«Հանրաքվեն տարածաշրջանին խաղաղություն, կայունություն չի բերելու, այն ոչնչացնելու է տարածաշրջանային անվտանգության միջավայրը,  և ապակայունացնելով հանգեցնելու է անսպասելի խնդիրների»,- նշել է նա:

Բոզդաղը հույս է հայտնել, որ Իրաքյան քրդերը կհրաժարվեն հանրաքվեի իրականացումից և կհետաձգեն այն: 

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի դեմ են արտահայտվել նաև Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրսողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանություններն ավելի վաղ Իրաքից առանձնանալու վերաբերյալ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը քննադատել էին Բաղդադը և նրա հիմնական գործընկերներ Թեհրանն ու Վաշինգտոնը:

Մասուդ Բարզանին հայտարարել է , որ քրդերը չեն հրաժարվելու հանրաքվեից և անկախության գործընթացից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին