Երեքշաբթի, 10. 06. 2025

spot_img

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Փասադենայի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Փասադենա քաղաքի քաղաքապետ Թերրի Թորնկի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով գործընկերոջն ու պատվիրակության անդամներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է Երևան քաղաքն ու մայրաքաղաքի կառավարման համակարգը՝ ընդգծելով, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու ուղղությամբ: Ընդգծելով աշխարհասփյուռ հայության դերն ու նշանակությունը հայրենիքի հետ կապերի ամրապնդման հարցում, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Փասադենայի քաղաքապետի պատվիրակության կազմում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը, ովքեր կարևոր դերակատարում ունեն Փասադենա քաղաքի կառավարման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Փասադենայի քաղաքապետ Թերրի Թորնկը նշել է, որ Փասադենայի հայ համայնքն իսկապես իր ուրույն և կարևոր դերակատարումն ունի քաղաքի զարգացման հարցում: Կիսելով իր տպավորությունները Երևանի մասին, Փասադենայի քաղաքապետը նշել է, որ արդեն հասցրել է ուշ երեկոյան շրջել մայրաքաղաքում և համոզվել, որ Երևանը իսկապես ջերմ, անվտանգ ու հարմարավետ քաղաք է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին