Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:40-ի դրությամբ Խոսրովի անտառ պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում՝ «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում, մոտ 4 հա տարածքի վրա կան հրդեհի մանր ծխացող օջախներ: Տարածման վտանգ չկա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, աշխատանքները շարունակվում են, իսկ դեպքի վայրում այս պահին աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող և արգելոցի 15 աշխատակիցներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: