Երեքշաբթի, 10. 06. 2025

spot_img

Բեռլինը մերժել է Անկարայի՝ Գյուլենի կողմնակիցների հաշիվները սառեցնելու պահանջը

ԳԴՀ իշխանությունները մերժել են ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի՝ Գերմանիայում բնակվող կողմնակիցների հաշիվները սառեցնելու Թուրքիայի պահանջը: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Spiegel-ը:

Վերջինիս տվյալների համաձայն՝ Անկարան այս մասին նոտա է ուղարկել դեռևս 2017 թվականի սկզբին: Գերմանական կողմն իր մերժումը հիմնավորել է նրանով, որ այդ պահանջն իրագործելու համար «բացակայում է իրավական հիմքը»:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրել էին 2016 թվականի հուլիսի 16-ին իրականացված և ձախողված հեղաշրջման փորձում մասնակցություն ունենալու մեջ: Անձամբ Գյուլենը հայտարարել էր, որ տեղի ունեցածի հետ ոչ մի կապ չունի և ավելին՝ դատապարտել էր այն:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին